Շտապօգնության բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա 20-30%-ով

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը զեկուցել է, որ ապրիլ ամսից շտապօգնության ծառայության բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա։

Պաշտոնյան նշել է, որ բժիշկների, բուժքույրերի և ֆելդշերների համար աշխատավարձի ավելացումը կկազմի 20%, իսկ գծային բրիգադների վարորդների համար՝ 30%։

«Մարտի 1-ից հաշվարկված աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ, մարտ ամսվա համար արդեն ստացված աշխատավարձի հետ կցուցաբերվի միանվագ պարգևատրում՝ 40 հազար դրամի չափով»,- պարզաբանել է Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ նման պարգևատրում կստանան նաև ֆելդշերական և հոգեբուժական բրիգադների անդամները։