Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, որը իշխում է։
«Մենք ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում։ Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, դա իշխող կուսակցությունն է։ Էդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է»,- ասել է նա։
Վարդանյանը նաև նշել է, որ Հայաստանում կա մի կուսակցություն, որը հայտարարում է, թե Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Ըստ նրա՝ այդ հայտարարությունները հանդիսանում են պատերազմի առիթ տվող գործոն։
«Եթե պատերազմ է մեր վրա որևէ մեկը բերում, այ սենց հայտարարություններն են բերում։ Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա, ու եթե կա եռագլուխ դև պատերազմի, այդ Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Էրդողան եռագլուխ դևն է»,–հավելել է պատգամավորը։