Այսօր՝ 2024 թվականի մայիսի 16-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ունի անձանց ցուցակ, որոնց գործողությունները, իր կարծիքով, կատարվում են այլ երկրների օրակարգերով։
«Ուզում եմ գաղտնիք բացահայտել․ մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ՝ գործում է այլ երկրների օրակարգով», — ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ այդ անձանց գործողությունները դեռևս չեն հատել «լրտեսության գիծը», սակայն գործում են այդ տրամաբանությամբ։
«Եթե նրանք դեռ ազատության մեջ են, նշանակում է՝ դեռևս լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Երբ գծեր հատվեն, կան, որ շատ մոտ են, եզրով քայլում են, երբ հատեն, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն ազգանուններով», — հավելել է Փաշինյանը։
Այս հայտարարությունը հանրության մեջ արժանացել է լայն արձագանքի։