«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կուսակցությունը չի մտնելու վարչապետական պաշտոնի համար ընթացող մրցակցության մեջ։ Այս մասին նա նշել է կուսակցության համագումարում՝ ապրիլի 18-ին։
«Մենք նման կրքեր չունենք։ Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու։ Մենք ասում ենք՝ սա պատգամավորների ընտրություններ է, քվեարկելու ենք թե ինչպիսի պատգամավորներ ենք ուզում»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ կուսակցության ուշադրությունը կենտրոնացած է Ազգային Ժողովի ընտրություններին։
Նա նաև անդրադարձել է կուսակցության տեսլականին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգեւոր դասի ներկայացուցիչ։ Օրինակ, նա նշել է Միքայել Աջապահյանի անունը։
Ընտրապայքարի ընթացքում կուսակցությունը նախատեսում է օգտագործել «ոչ տրադիցիոն մեթոդներ»։ Ըստ Մարուքյանի՝ իրենց մոտեցումները հանրությանը կներկայացվեն լրատվամիջոցների, հանդիպումների և նոր տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով, որ ոչ մի քաղաքացի չմնա անտեղյակ կուսակցության ծրագրից։
Համագումարի ընթացքում նախատեսվում է նաև հաստատել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելիք 30 թեկնածուների ցուցակը։