Թող պահեն, ինչքան ուզում են՝ թող պահեն: Կանայք էլ են շատ ուժեղ «Ուժեղ Հայաստանում»

Ընտրակաշառքների վերաբերյալ մեր ժողովուրդը սկսել է շատ ճիշտ գնահատել։ Տարեկան բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով՝ կենսաթոշակները բարձրացնել ընտրություններից 2 ամիս առաջ ու մի հատ էլ ասել՝ միս չես կերել, բարձրացված թոշակով կուտես, դրանից լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել։ Այս կարծիքը ես հայտնել եմ այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում սկսած խուզարկություններին եւ 15 կուսակցականներին բերման ենթարկելու դեպքերին։

«Ռեպրեսիվ միջոցներ կիրառելուց հետո՝ ապրիլի 11-ի հանրահավաքը բոլորս տեսանք։ Երեւի թե իրենց իշխանության օրոք ամենամեծ հանրահավաքն էր Ազատության հրապարակում։ Բոլորս էլ պատրաստ ենք ե՛ւ իրենց հետ քաղաքական կռիվ տալու, ե՛ւ ազատազրկման։ Չեմ կարծում՝ կլինի մարդ, որ ազատազրկման վախից մեզ հետ չի լինի։ Սամվել Կարապետյանն, ի տարբերություն իրենց առաջնորդի՝ ժողովրդին չթողեց՝ փախավ, առաջինը ինքը գնաց, նստեց։ Դա նշանակում է, որ ժողովուրդը տեսել է ղեկավարի՝ պայքարելու կամքը ու հիմա էլ տեսնում է։ 1 միլիարդանոց ընկերություն կորցնել, 6 ամիս ազատազրկում կալանավայրում, 4 ամիս՝ տանը։ Գործընթացը շատ նորմալ գնում է»,- եմ հավելել։