Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի պատվիրակությունը բարձրացրել է գերիների և պահվող անձանց խնդիրները։
«Մենք մեր հարցերը բարձրացրեցինք, և նրանք՝ իրենցը։ Խոսակցությունները կենտրոնացած էին գերիների և պահվող անձանց հարցի շուրջ։ Պատվիրակության անդամների շատերը իրենց ելույթներում անդրադարձել են այս խնդիրին՝ շեշտելով, որ այն խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Մենք նշել ենք, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և այս հարցերը պետք է լուծվեն՝ ավելի երաշխավորված լինելու համար պրոցեսի հետագա ընթացքը»,- նշեց Նաիրա Սուլթանյանը։
Բացի այդ, բարձրացվել է նաև անհայտ կորածների հարցը։ Բանախոսը հայտնել է մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները չեն ընթանում ցանկալի արագությամբ։
Նաիրա Սուլթանյանը նաև նշեց, որ իրենց հերթին, բանակցությունների մյուս կողմը բարձրացրել է իրենց հուզող հարցերը՝ ականների պայթյունների արդյունքում զոհված և վնասված անձանց հարցերը։ Ըստ նրա՝ նշվել են 432 թիվը և 1990-ականներին անհայտ կորածների 3 հազարից ավելի թիվը։