Ըստ արցախցիների շրջանում տարածված ներքին խոսակցությունների՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նեղսրտված է և զղջում է Վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։
Ավելի հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով մենք դիմել ենք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանին, սակայն նա որևէ կերպ չարձագանքեց մեր հարցերին։
Նույն հարցով մենք դիմել ենք նաև Արցախի թեմական խորհրդին։ Խորհրդից մեզ պատասխանեցին, որ թեմի առաջնորդի հետ դեկտեմբերի 8-ից խզել են իրենց հարաբերությունները։ Թեմից նաև հայտնեցին, որ նպատակ ու ցանկություն էլ չունեն հետևելու կամ անդրադառնալու Վրթանես Սրբազանի գործողություններին։ «Թեմի որևէ անդամ դեկտեմբերի 8-ից որևէ առնչություն չի ունեցել նրա հետ»,- կրկին շեշտում են Արցախի թեմական խորհրդից։
Հիշեցնենք, որ Վրթանես Սրբազանն այն բարձրաստիճան հոգևորականներից է, որ միացել է Վեհափառ Հայրապետի դեմ տարվող պայքարին։