Ռուսական և թուրքական պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտություն են, ոչ թե մեր ընտրական օրենսգրքի փոփոխությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հակադարձ հարց է առաջարկել «Առաջինի լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կամ Պուտինի հայտարարությունը ռուսամետ ուժերի մասնակցության ցանկության մասին արտաքին միջամտություն են մեր ներքին գործերին։

Նա նշել է, որ ավելի լուրջ հարց է, թե ինչպես է ընկալվում Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ հայ գեներալիտետի հայտարարությունից հետո, երբ հայ գեներալները հայտարարություն էին տարածել երկրի ներքին հարցերով՝ կառավարության ղեկավարի հրաժարականի հետ կապված։

«Իսկ դուք, օրինակ, Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը մեր գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, երբ հայ գեներալիտետը հայտարարություն էր տարածել երկրի ներքին հարցերով՝ կառավարության ղեկավարի հրաժարականի հետ կապված, դուք ինչպե՞ս եք գնահատում, միջամտությո՞ւն է մեր ներքին գործերին։ Ինչո՞ւ են Թուրքիայի ռազմական պատասխանատուները խառնվում Հայաստանի գործերի մեջ և ինչո՞ւ են աջակցում։ Կասկածելի չէ՞։ Ո՞ւմ եք հրավիրել, որ դա քննադատել է։ Այսքան ժամանակ ձեր տաղավարում այդ ուղղությամբ քննադատություն եղե՞լ է։ Մենք պետք է դադարեցնենք յուրաքանչյուր կողմի միջամտությունը։ Թե չէ Հայաստանը կդառնա տարածաշրջանային երկրների հետաքրքրությունների հակադրությունների կիզակետ։ Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում։ Բայց մենք պետք է հասնենք նրան, որ ոչ մի երկիր չմիջամտի Հայաստանի ներքին գործերին»։