168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը DJ SMOKE-ն է

Հարցազրուցման ընթացքում արվեստագետը խոսել է մեր հասարակության առանձնահատկության մասին, որը, նրա խոսքով, հակված է արվեստագետներին գնահատելու և արժևորելու միայն մահից հետո։ «Մենք մեռել «գզող» ազգ ենք, 5 օր սգում ենք, հետո՝ տաշիի՜»,- նշել է Smoke-ը՝ ընդգծելով, որ այս վերաբերմունքը վնասում է ոչ միայն արվեստին, այլև ինքնին հասարակությանը։

DJ-ն անդրադարձել է նաև այն իրավիճակներին, երբ ոլորտում գործունեություն ծավալող արտիստները ստեղծում են ոչ բարձր որակով աշխատանքներ՝ դրանք արդարացնելով «օրվա հաց ենք վաստակում» արտահայտությամբ։ Նա առաջարկել է այսպիսի մոտեցում ունեցողներին ֆինանսական օգնություն տրամադրել՝ ազատելով նրանց ֆինանսական սեղմություններից, սակայն պահանջելով, որ նրանք այլևս զբաղվեն այդ ոլորտով։ «Տղերք, ձեր քոռ կոպեկի համար մի ամբողջ սերնդի ինտելեկտի վիզը կտրում եք, մի՛ արեք», — կոչ է արել նա։

Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև մեր օրերում կազմակերպվող մրցանակաբաշխություններն ու ոլորտի առկա բացերը, ինչպես նաև երիտասարդ ստեղծագործողների ձգտումները։

Այս հարցազրուցությունը տեղի է ունեցել 168TV-ի «Ռանդևու» հաղորդման շրջանակում։