Փողոցի ուժը և ընտրությունները՝ իշխանափոխության բանաձևը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է, որ իշխանափոխության հավանական բանաձևը «փողոց գումարած ընտրություն» է։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների վարքագիծը և հրահրող բնույթը վկայում են այն մասին, որ նրանք այլևս վստահ չեն իրենց իշխանական դիրքերը պահպանելու հնարավորության մեջ։

«Փողոցում պետք է տասնյակ հազարավոր մարդկանց տեսնի։ Ինքն էլ էր ասում՝ դեմ եք՝ հեղափոխություն արեք։ Գնալով մարդիկ արթնանում են, իրավիճակն այնպիսին չէ, ինչպես 2021-ին էր։ Ընտրությունը պետք է զուգորդվի փողոցային պայքարով՝ նախապես էլ, ընթացքում էլ, վերջում էլ»,- պարզաբանել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ փողոցային ցույցերն ու ընտրությունները պետք է իրականացվեն համատեղ։

Նա նաև նշել է, որ իշխանափոխությունը հավանական է փողոցի ուժի գործադրմամբ և ընտրությունների միջոցով։