Փաշինյանին շնորհվել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը ապրիլի 26-ին Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։ Այս մրցանակը շնորհվում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։