Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին նվիրված համաժողովում ելույթ ունենալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է օգնել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որպեսզի նրանք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան։
Նրա խոսքով՝ պետք է աջակցել նրանց, որպեսզի նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։