«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում վերահրապարակել է Նարեկ Կարապետյանի հարցազրույցից մի հատված։

Նրա խոսքով՝ երբ նախկինում նշվում էր, որ որոշակի ուժեր մտադրված են Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, շատերն այդ հնարավորությունն անտեսում էին։

«Մի հատ լսեք», — գրել է Հարությունյանը՝ կապելով այն Նարեկ Կարապետյանի հետևյալ խոսքը․ «Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ։ Խաղաղ մեր երկրում ու տարածաշրջանում ուզում են միմյանց «հագցնել» աշխարհի ուժեղներին։