Հեղուկ գազի գինն օրեցօր աճում է

Հեղուկ գազի գինն օրեցօր աճում է։ Իմ հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ վերջին մեկ շաբաթում այն գրեթե 100 դրամով թանկացել է՝ հասնելով 230-240 դրամի մակարդակի։

Բենզալցակայանի աշխատակիցներն էլ շուկայում առաջացած դեֆիցիտի պատճառը հստակ չեն կարողանում բացատրել։ «Ամենայն հավանականությամբ, Լարսում նորից խնդիրներ են առաջացել»,- նշել է նրանցից մեկը՝ ավելացնելով, որ նման իրավիճակը նախկինում էլ եղել է, երբ սահմանը փակվել էր։

Մեկ այլ վարորդի կարծիքով՝ գնաճը պայմանավորված է Իրանի դեմ ընթացող պատերազմով։ Նրա խոսքով՝ գինը դեռևս ունի բարձրանալու միտում։

«Եղել է 170-180 դրամ, վերջին շաբաթներին անընդհատ բարձրանում է, հիմա արդեն 230 դրամ է»,- ասել է նա՝ նշելով, որ վարորդները սկսում են մտածել բենզինով ավտոմեքենաներն օգտագործելու մասին։