ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, որոնց մեղադրանքները վերաբերում են ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքների կատարմանը։
Ձերբակալվածների թվում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասն տեղեկատվություն հրապարակման համար առկա չէ։
Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում նախկինում ձերբակալվել էր նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։