Կառավարության դիմաց բողոքի ակցիա և պաստառներ՝ Սամվել Կարապետյանի աջակցության համար

Այսօր, Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։

Նույն օրը առավեզից Երևանի կենտրոնական հատվածներում տեղադրվել են «Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին» խորհրդանշական մեծ պաստառներ։

Այսօր նախատեսված է դատական նիստ, որի ընթացքում կքննվի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը։