Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել իրանցիներին ուղղված առաջին ուղերձով, որտեղ հստակ հայտարարել է երկրի դիրքորոշման մասին տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ Իրանը հավատում է հարևանների հետ բարեկամական հարաբերություններին, սակայն միևնույն ժամանակ անխուսափելիորեն կշարունակի թիրախավորել ԱՄՆ-ի ռազմական բազաները տարածաշրջանում։
«Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն։ Հակառակ դեպքում, այդ բազաները կդառնան հարձակման թիրախ»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին՝ նաև ընդգծելով, որ իրանցիքը չեն հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից։
Նա նաև հստակորեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է մնա փակ։ Այս հայտարարությունը հնչել է Իրանի պետական հեռուստատեսության եթերում։