Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարի ռեժիմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ երկարաձգում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը։

Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է Իրանի կառավարության ներսում առկա լուրջ ներքին պառակտվածության և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի ու Պակիստանի զինված ուժերի ֆելդմարշալ Ասիմ Մունիրի խնդրանքի արդյունքում։ Նրանք խնդրել են հետաձգել հարձակումը, քանի դեռ Իրանի ներկայացուցիչները չեն հանդես գալիս միասնական առաջարկով։

«Ուստի ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և, բոլոր այլ առումներով, մնալ պատրաստակամ ու գործունակ, և, հետևաբար, կերկարաձգեմ հրադադարի ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ նրանց առաջարկը չի ներկայացվել և քննարկումները չեն ավարտվել՝ այսպես թե այնպես»,- նշել է նախագահը։

Այս հայտարարությունը հաջորդում է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության աճին, որը սկսվել է Իրանի կողմից իրանական դեսպանատան վրա հարձակման պատասխան Իսրայելի կողմից հարձակումը։