ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է արել, որում Սամվել Կարապետյանին մեղադրում է վախկոտության մեջ։
Չախոյանը նշել է, որ Կարապետյանը համարձակություն չի գտնում իր դեմքով վարչապետին պատասխանելու և փորձում է խոսել իր դեմքով՝ վերջինիս թիկունքում թաքնվելով։ Նա նաև Կարապետյանին մեղադրել է իր եղբոր որդու միջոցով քավության նոխազ սարքելու փորձում։
«Թե բա՝ ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա», — գրել է Չախոյանը՝ ուղղված Կարապետյանին։