Ընտրություններին նախորդող կասկածները և ապատեղեկատվությունը

Ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում և սոցիալական մեդիայում ակտիվորեն շրջանառվում են ընտրական գործընթացի նկատմամբ կասկածներ առաջացնող թեզեր։ Այս թեզերից են «ընտրությունները կեղծվում են» և «արտաքին ուժերը վերահսկում են գործընթացը» պնդումները, որոնք հաճախ ներկայացվում են որպես փաստ, սակայն մեծամասամբ հիմնված են ենթադրությունների ու ընտրովի մեկնաբանությունների վրա։

Այսպիսի կասկածներին զուգահեռ նկատվում է նաև հայալեզու լսարանին թիրախավորող նորաբաց էջերի աճ սոցիալական ցանցերում, որոնք տարածում են հանրային բևեռացմանը նպաստող և ատելության խոսքի բովանդակություն։

Այս իրավիճակի համատեքստում կարևոր է նշել Օքայ Դեփրեմի կողմից տարածված տեղեկությունը, որը վերաբերում է Հայաստանում պատերազմի շքանշանները հետ վերցնելու նախագծին։ Այս տեղեկությունը կեղծ է։ Հայաստանի կառավարությունում կամ պաշտոնական մարմիններում նման նախագիծ քննարկվելու կամ իրականացվելու մասին որևէ տվյալ չկա։ Օքայ Դեփրեմը հայտնի է որպես ապատեղեկատվական արշավների առաջամարտիկ, ով հաճախ հրապարակում է Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ՝ նպատակ ունենալով ստեղծել կասկած և խուճապ։