Բագրատ Սրբազանը բաց նամակ է հղել Արմինե Մոսիյանին

Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը։

Աստծո կամոք թե՛ Ձեր զավակը, և թե՛ մենք բոլորս կվերադառնանք Արցախ՝ մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը։

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը։

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր։

Չե՛մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,
Չե՛մ ներելու հանուն Քեզ, Արցախ…

Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
22.03.2026