Բագրատունյաց պողոտայում վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել հանդիպակաց երթևեկելով

Այն, որ Հայաստանում կան վարորդներ, որոնց մասին քաղաքացիները ասում են «ուղեղից թոփալ», ակնհայտ է, և նման վարորդների պատճառով երբեմն տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, ցավոք՝ երբեմն ողբերգական ելքով։ Իսկ նման վարորդներին պետք է ոչ միայն զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից, այլ նաև մի 10 տարի ուղարկել, որպեսզի սովորեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Այսօր՝ մարտի 26-ին, իմ ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել, որտեղ Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել վթարային իրավիճակ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմեքենա վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ վարորդների և հետիոտների համար։

Հուսով եմ, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պարեկները կհայտնաբերեն հերթական «ուղեղից թոփալին» և կենթարկեն վարչական պատասխանատվության։

Նշում: Ընթերցողի կողմից հաղորդված հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։