Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսել է կալանքի հաճախականության, Սահմանադրության նախագծի և քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների մասին։
Նախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կալանքի հարցի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կալանքի նշանակման հաճախականությունը աճել է, սակայն վերջերս նկատվում է նվազման միտում։
Սահմանադրության նախագծի առնչությամբ Ս. Գալյանը նշել է, որ աշխատում են Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվում է նաև Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների կազմակերպման ձևի փոփոխությունը՝ երկրորդ փուլի փոխարեն անցում կատարելով նոր ընտրությունների։
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասումների և ինքնասպանության դեպքերին, նախարարը նշել է, որ այդ դեպքերը տեղի են ունենում ինչպես ազատության մեջ, այնպես էլ պատիժ կրելու ընթացքում։ Նրանք ձգտում են ապահովել ծառայությունների պատշաճ մատուցումը՝ այդպիսի դեպքերի թիվը նվազեցնելու նպատակով։
«Ես ուզում եմ շատ անկեղծ խոսել։ Քրեակատարողական հիմնարկը երբեմն շատ է ռոմանտիզացվում»,- ասել է Ս. Գալյանը՝ հավելելով, որ հաճախ ինքնասպանության կամ ինքնավնասման դիմում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։