Մենք կազատագրենք մեր հայրենիքը՝ Ալիևի փչած փուչիկից, հայտարարել է Սամվել Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը իր համակիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք մարդկային ուժի միավորում են, որը կարող է կատարել մեծագույն գործ՝ ազատագրելով Հայաստանը։

Նրա խոսքով՝ նրանք պետք է բոլորին ցույց տան, որ 3 թիվը փոփոխության խորհրդանիշն է։ Կարապետյանը վստահաբար հայտարարել է, որ իրենք երբեք թույլ չեն լինելու և միասին կհաղթեն։

«Դուք եք այն ուժը, որ կարող եք այդպիսի մեծ գործ կատարել մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։ Մենք երբեք թույլ չենք լինելու։ Մի՛ կասկածեք․ միասին բոլորս հաղթելու ենք։ Մեր ժողովուրդը կհաղթի, մեր սփյուռքը կհաղթի, մեր Հայաստանը կհաղթի»,- ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ նրանց նպատակն է ազատագրել մեր երկիրը, մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից։