Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում երրորդ տեղում ընտրվելուց հետո Գոհար Մելոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ հաշվի առնելով կուսակցության ղեկավար մարմնին անդամակցելու օրվա դրությունը։
Հայտարարագրում նշված է, որ Գոհար Մելոյանը սեփականատեր է Աբովյան քաղաքում գտնվող առանձնատան, որը նվիրատվություն է ստացել 2024 թվականի հունիսին։ Բացի այդ, նա համատեղ սեփականություն է ունի Երևանում գտնվող բնակարան և բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք։
Գոհար Մելոյանը նաև հայտարարագրել է 2022 թվականին Վահագն Գրիգորյանից 25 հազար դրամով ձեռք բերած արժեթղթերի բաժնետոմսեր։ Նրա բանկային հաշիվներում գտնվում է 39 հազար 812 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 4,7 հազար դոլար և 7,9 մլն դրամ։
Եկամուտների մասին նա հայտնել է, որ 2024 թվականին ստացել է 6,5 մլն դրամ՝ գույքի վաճառքից, «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ»-ից՝ 150 հազար դրամ, իսկ «ՄԵՐ ՁԵՎՈՎ»-ից՝ աշխատավարձի տեսքով՝ 2 մլն 21 հազար 600 դրամ։
Հայտարարագրում նշված է նաև, որ Գոհար Մելոյանը 2025 թվականի ընթացքում ամբողջությամբ մարել է 1 մլն 291 հազար 732 դրամի չափով վարկ, սակայն ունի նաև հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմում է 18 մլն 526 հազար 543 դրամ։
Գոհար Մելոյանի ամուսինը՝ Հայկ Սարգսյանը, աշխատում է «ՊԱՄԳ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։